Էրեբունի-Երեվան 2795. Տոնակատարության օրերին փակ փողոցների ցանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ “Էրեբունի-Երևան-2795” տոնակատարության միջոցառումների շրջանակներում՝ Երևան քաղաքում դադարեցվելու է երթևեկությունը հետևյալ փողոցներում. 
Հոկտեմբերի 11-ին, Ժամը 10:00-ից մինչև 23:00 Էրեբունի թանգարանի հարակից հրապարակը և դեպի թանգարանի հրապարակ տանող ուղղություններով՝ Դաշտենցի, Այվազովսկու, Մահարու, Ողջաբերդի փողոցների և Էրեբունի-Ազատամարտիկների փողոցների խաչմերուկի կողմերից: 
Հոկտեմբերի 12-ին, Ժամը 08:30-ից մինչև 23:00 Երևանի փոքր կենտրոնում՝ դեպի Հանրապետության հրապարակի ուղղությամբ՝ Ֆրանսիայի հրապարակ, Սայաթ-Նովա-Տերյան, Սայաթ-Նովա-Աբովյան, Սայաթ-Նովա-Նալբանդյան, Վարդանանց-Տպագրիչների, Թումանյան-Հանրապետության, Արամի- Հանրապետության, Բուզանդ-Հանրապետության, “Այրարատ” (“Ռոսիա”) կինոթատրոն-Ագաթանգեղոս-Խորենացի, Գր. Լուսավորիչ-Իտալիայի, Գր. Լուսավորիչ-Բեյրութի, Գր. Լուսավորիչ-Զաքյան, “Հաղթանակ” կամուրջ, Սարյան-Լեո, Սարյան-Ամիրյան, Սարյան-Արամի, Սարյան-Բուզանդ, Փարպեցի-Պուշկին, Փարպեցի-Թումանյան խաչմերուկներից: Հոկտեմբերի 12-ին, Ժամը 08:30-ից մինչև 16:00 Արգիշտի փողոցի Երևանի քաղաքապետարանի շենքի դիմացի հատվածը՝ Գր. Լուսավորչի փողոցի կողմից: Հոկտեմբերի 12-ին, Ժամը 12:00-ից մինչև 16:00 Կրկեսի խաչմերուկից դեպի Գր. Լուսավորիչ, Պարոնյան-Լեո խաչմերուկից դեպի Գր. Լուսավորիչ ուղղությունները: 
 ՀՀ ոստիկանություն 




Լրահոս