Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Նախագծի քվեարկության ժամանակ հատկապես հետաքրքրիր էր այն հանգամանքը, որ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն առաջին ընթերցմանը դեմ քվեարկելով, երկրորդին կողմ էր քվեարկել: Սակայն պարզվում է նա այս անգամ ևս դեմ է քվեարկել, պարզապես տեխնիկական խնդիր է եղել:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանն այս առնչությամբ ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ Քոքոբելյանն այս անգամ ևս դեմ է քվեարկել, սակայն ուշադիր չի եղել, թե ինչպես է եղել արձանագրությունը:
«Այստեղ տեխնիկական խնդիր է եղել, սխալ է արձանագրվել: Ինքը երկու դեպքում էլ դեմ է քվեարկել` ասելով, որ դրանք կոսմետիկ փոփոխություններ են և չէր կարող կողմ քվեարկել: Արձանագրման խնդիր է եղել, մենք դիմել ենք քարտուղարություն, որպեսզի սխալը շտկվի», – փոխանցեց Անժելա Խաչատրյանը: