Քննվում է ոստիկանի նկատմամբ հարուցված քրեական գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Վեդի քաղաքի Արարատյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Կենտրոնականի պահպանության բաժնի ծառայող Հայկ Քիշմիրյանի կողմից դիտավորությամբ և հրկիզման եղանակով ուրիշի գույքը ոչնչացնելու, դրանով զգալի չափի վնաս պատճառելու, ինչպես նաև նույն օրը բնակարանատիրոջը` Ա.Հ.-ին, ծեծելու և մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առիթով ՀՀ ՔՕ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս