Երբ ընդհանուր մթնոլորտը թունավորված է, նույնիսկ էլիտաներն են դժգոհում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաղորդավար եւ ռեժիսոր Արտյոմ Հակոբյանը երեկ հայտարարել է, որ պատրաստվում է արտագաղթել:  «Ոչ մի րոպե ավել չեմ ուզում մնալ Հայաստանում, որտեղ չկա օրենք, ոչ ոք, որպես ՀՀ քաղաքացի, պաշտպանված չի, որտեղ մի ոհմակ, թքած ունենալով յուրաքանչյուրիս վրա, արդեն լրիվ կորցրած իր մարդկային բոլոր գաղափարները ուզում է մեր արյունը ծծել մինչեւ վերջին կաթիլը, որտեղ արդեն ժողովրդի մեծ մասն էլ դարձել է իրանց նման վամպիր, որովհետեւ կծել, վարակել են, որտեղ մինչեւ չսապոնվես էտ ոհմակից ինչ-որ մեկին, ոչինչ չես ունենա, որտեղ անգրագետներն ու անճաշակներն են որակի ու ճաշակի թելադրողները, որտեղ երգիչները մենակ հարսանիքների համար են, որտեղ հեռուստատեսության եթերում մինչեւ չտռես կամ նուրբիկ տղա չլինես ու հոնքերդ չհանես, ռեյտինգ չես ունենա, որտեղ քաղաքական գործիչները մինչեւ քֆուր չտան, չեն հանգստանա, որտեղ բոլորը թքած ունեն իրար վրա, որտեղ ուրախանում են, երբ իմանում են, որ ինչ-որ մեկի մոտ ինչ-որ բան էն չի ու ոչ թե հակառակը»,- գրել է Արտյոմ Հակոբյանը:

Այս փաստը ուշագրավ է, քանի որ տվյալ դեպքում Հայաստանում առկա մթնոլորտի մասին բարձրաձայնում է մի մարդ, որը հանրային գիտակցության մեջ համարվում է արտոնյալ խավի ներկայացուցիչ: Բայց կյանքը ապացուցում է, որ երբ ընդհանուր մթնոլորտը թունավորված է, ապա ոչ ոք ապահովագրված չէ շնչահեղձ լինելուց:

Բայց մյուս կողմից էլ ավելի ցանկալի է, որ մարդիկ, ովքեր իրենց մաշկի վրա են զգում Հայաստանում ձեւավորված կործանարար համակարգի ազդեցությունը, ոչ թե նեղանան եւ հեռանան հայրենիքից, այլ փորձեն ջանք ներդնել այն փոխելու մեջ: Ի վերջո, բոլոր այն երկրները, որտեղ ստիպված արտագաղթում են մեր հայրենակիցները, հենց այնպես մի ակնթարթում չեն այդպիսին դարձել: Այսօր բարեկեցիկ երկրի համբավ ունեցող պետությունների նախորդ սերունդները տասնամյակներ են ծախսել եւ անսպառ ջանք են ներդրել իրենց երկրի ներկա վիճակն ունենալու համար: Այնպես որ, սա մեր երկիրն է, եւ եթե կա որեւէ մեկը կամ որեւէ խավ, որ պետք է հեռանա, իշխանական բուրգն է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս