Ինչո՞ւ Արթուր Բաղդասարյանը ներկա չէր իր գլխավորած ԲՈՒՀ-ին նվիրված միջոցառմանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ Ֆրանսիական համալսարանի 15-ամյակին նվիրված միջոցառումը, որին, սակայն, նշված ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, անվանափոխված ՕԵԿ-ի` «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ներկա չէր: Նրա բացակայության փաստը չէր կարող ուշագրավ չլինել, քանի որ հատկապես նախորդ օրը խորհրդարանում ծավալված բուռն բանակցություններից հետո լրագրողների մոտ բազմաթիվ հարցեր էին կուտակվել, եւ նրանք հույս ունեին դրանց պատասխանն անձամբ Բաղդասարյանից ստանալ: Ի սկզբանե հայտարարվել էր, որ նա մասնակցելու է այդ միջոցառմանը:

«Ժողովուրդ»-ը «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Վահե Մոսինյանից փորձեց պարզել, թե ինչու Արթուր Բաղդասարյանը չէր եկել իր գլխավորած ԲՈՒՀ-ին նվիրված միջոցառմանը: «Պարզապես պարոն Բաղդասարյանը զբաղվածության պատճառով չի կարողացել ներկա գտնվել, այլ գործընթաց չկա»,- պատասխանեց Մոսինյանը: Նա նաեւ վստահեցրեց, որ այդ բացակայությունը կապ չունի նախօրեին ԱԺ-ում ծավալված բանավեճի հետ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս