Արման Թաթոյանը հանդիպել է Մարի-Պիեր Պոիրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 30-ին Ժնեւում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամիԿենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի եւ Անկախ Պետությունների Համագործակցության գրասենյակի տնօրեն Մարի-Պիեր Պոիրերին:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են երեխաների իրավունքների պաշտպանության հարցում Մարդու իրավունքներիպաշտպանի կողմից կանխարգելիչ ակտիվ գործունեության իրականացումը: Մասնավորապես, քննարկվել են փակ հաստատություններումանչափահասների պահման պայմանների շարունակական բարելավման, այդ վայրեր մոնիտորինգային այցեր իրականացնելու եւ դրանցարդյունքում համապատասխան առաջարկներ ձեւավորելու հետ կապված հարցեր՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետհամագործակցության համատաեքստում: Կարեւորվել է նաեւ երեխայի լավագույն շահի հայեցակարգի հիման վրա գործելը:

Կողմերը հատուկ ընդգծել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ՄԱԿ-ի հանձնարարականների հիման վրաԵրեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ստեղծումը սույն թվականի հունիս ամսին: Այդ բաժնի ստեղծումը հնարավորությունկտա առավել արդյունավետ գործունեություն ծավալել, ինչպես նաեւ առավել ակտիվ ինտեգրվել երեխաների իրավունքներիպաշտպանության ոլորտում գործող միջազգային կառույցների աշխատանքներին:

Արման Թաթոյանը կարեւորել է համագործակցության բարձր մակարդակը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյանիգրասենյակի հետ: Մասնավորապես, նշվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների շարունակականզարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը: Կարեւորվել է նաեւ աշխատանաքը հասարակականկազմակերպությունների, ինչպես նաեւ լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ:

Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ համագործակցությունը՝ համատեղ միջոցառումներ կազմակերպելու, դրանց կողմերիներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու, երեխաների իրավունքների պաշտպանության հարցերում համագործակցվածուսումնասիրություններ կատարելու ու իրավունքների խախտումների վերացմանն ուղղված առաջարկներ ներկայացնելու միջոցով:




Լրահոս