
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Սոչի՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նալբանդյանը հուլիսի 1-ին մեկնում է Սոչի՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳՆ ղեկավարների 34-րդ նիստին մասնակցելու համար՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հրավերով »,- ասվում է հաղորդագրության մեջ:
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 1992թ. հուլիսի 25-ին՝ որպես տարածաշրջանային նախաձեռնություն: