Չավուշօղլուն՝ Ռուսաստանի հետ հաշտեցման գործում Բաքվի դերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում մեծ է եղել Ադրբեջանի և Ղազախստանի դերը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը միջնորդի դեր են խաղացել Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործում»,-ասել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Էրդողանը պատրաստվում է հանդիպել Պուտինի հետ Չինաստանում G20-ի շրջանակներում:




Լրահոս