Մեզանից շատերը՝ ողջ ուժով ցանկանալով նիհարել, այս կամ այն պատճառներով չեն ցանկանում մարզասրահ հաճախել կամ խիստ դիետա պահել: Մի մասը՝ բժշկական ցուցումներից ելնելով, մյուս մասը՝ ֆինանսական, երրորդները՝ ծուլության պատճառով:
Այս արդյունավետ միջոցները կօգնեն ազատվել ավելորդ քաշից առանց խիստ դիետաների, մարզումների:
Հեծանիվ քշել
Հեծանիվ քշելը օգնում է ազատվել որովայնի և իրանի շրջանի ճարպերից, ամրացնում է մկաններն ու արագացնում նյութափոխանակությունը:
Պարել
Լավացնում է սրտի աշխատանքը, կարգավորում ճնշումը, ինջեցնում խոլեստերինի մակարդակը:
Քայլել
30 րոպե արագ քայլելը այրում է մոտ 150 ավելորդ կալորիա:
Այգին մշակել
Նրանք, ովքեր ունեն այգի կամ տան առջև հողատարածք, գիտեն գյուղատնտեսական աշխատանքի արդյունավետության մասին. աշխատում են բոլոր մկանները:
Լողալ
Պարտադիր չէ ռեկորդներ սահմանել: 30 րոպե լողալը կհանի սթրեսը, կբարձրացնի օրգանիզմի դիմադրողականությունը, կամրապնդի մկանները, կխթանի սրտի և անոթների աշխատանքը:
Յոգայով զբաղվել
Մարմինը, ինչպես նաև մտքերը «տեղը բերելու» հիանալի միջոց:
Զբոսնել ընտանի կենդանու հետ
Օգուտ կարելի է քաղել ամեն ինչից. ամենօրյա զբոսանքները կարելի է վերածել ակտիվ մարզանքի:
Պարանով ցատկոտել
Օրական 5-10 րոպե ցատկոտելը բավական է, որպեսզի մեկ շաբաթ անց նկատեք արդյունքները. որովայնն ավելի հարթ կդառնա:
Տունը մաքրել
Մինչ տան մաքրմանն անցնելը՝ փորձեք լարել որովայնի մկանները և այդ դիրքով անել ողջ աշխատանքը: Հաջորդ օրը կզգաք արդյունքը:
Բադմինտոն խաղալ
Մաքուր օդին սպորտային խաղերը հիանալի ազդեցություն ունեն ոչ միայն մարմնի, այլև հոգու վրա: