
Ֆրանսիական «Մարսելի» դարպասապահ Ստիվ Մանդանդան տեղափոխվել անգլիական «Քրիսթալ Փելաս»,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը լոնդոնցիների հետ կնքել է երեք տարվա պայմանագիր: Մարսելցիների կազմում նա հանդես էր գալիս 9 մրցաշրջանի ընթացքում:
Այժմ Մանդանդան գտնվում է Ֆրանսիայի հավաքականի տրամադրության տակ, որը մասնակցում է Եվրոպայի առաջնությանը: