Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԱԺՄ կուսակցության ղեկավար, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ցանկանում է գալիք ընտրություններում մասնակցել և ապագա խորհրդարանում տեղ ունենալ: Առավելևս, որ նոր սահմանադրությունը ճանապարհ է բացում կուսակցությունների համար:
ArmLur.am-ն այս լուրի իսկությունը փորձեց ճշտել անձամբ Վազգեն Մանուկյանից: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց. «Չէ , որևիցե լուրջ բան չկա: Թերևս ոչ կարող եմ հաստատել, ոչ էլ կարող եմ հերքել: Այդ թեմայի շուրջ որևիցե լուրջ քննարկում չկա, բայց և չեմ բացառում, կյանք ա, ամեն ինչ էլ պատահում ա, բայց հիմա, որևէ լուրջ բան չկա»:
Կարելի է, թերևս, ենթադրել, որ Վազգեն Մանուկյանը չհերքեց գալիք ընտրություններին մասնակցելու մասին լուրերը:
Լիդա Եղիազարյան