Վթար Վայքում. Բախվել են երեք մեքենաներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու եւ Շահումյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հոկտեմբերի 9-ին, ժամը 12.13-ին: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են Ա.Մ.-ի վարած “Օպել Վեկտրա” մակնիշի 34TS206 պետհամարանիշի, Ս.Ս.-ի վարած “Մազդա” մակնիշի 76TT777 պետհամարանիշի եւ Գ.Հ.-ի վարած “Միցուբիշի Գրանդ” մակնիշի 35VS798 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով Ա.Մ.-ն ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ: Հրշեջ-փրկարարները տուժածին տեղափոխել են Վայք քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




Լրահոս