Հրազդանի կիրճ տանող ճանապարհին զենք-զինամթերք են թողել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12.20-ին, ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճ տանող ճանապարհին զենք է թողել:
Ըստ ոստիկանության կայքի՝ մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է մեկնարկային ատրճանակ, “Ֆ-1” տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 32 և 5.45 մմ տրամաչափի 111 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս