Երեվան քաղաքի պատվավոր քաղաքացիների թիվն ավելացավ եվս երեքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւան քաղաքի ավագանին  հոկտեմբերի 9-ին գումարված արտահերթ նիստում հավանություն է տվել ,Երեւան քաղաքի պատվավոր քաղաքացիե կոչում շնորհելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությանը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են,  Երեւան քաղաքի 2795-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաեւ ազգային ճարտարապետության զարգացման գործում ունեցած բազմամյա վաստակի եւ անմնացորդ աշխատանքի համար “Գեղագիտության ազգային կենտրոն” ՊՓԲԸ գլխավոր տնօրեն, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանին ավագանու նիստին ներկա 52 անդամներից 47-ի կողմ քվեարկությամբ շնորհվել է “Երեւանի պատվավոր քաղաքացի” կոչում:
Երեւան քաղաքի 2795-րդ տարեդարձի կապակցությամբ, հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, բազմամյա վաստակի եւ անմնացորդ աշխատանքի համար ՀՀ ժողովրդական արտիստ, “Մովսես Խորենացի” շքանշանակիր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, բեմադրիչ, կինեռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը եւ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, բեմադրիչ, ռեժիսոր Հրաչիկ Աշուղյանը՝ ազգային մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, բազմամյա վաստակի եւ անմնացորդ աշխատանքի համար, նույնպես ավագանու միաձայն կողմ քվեարկությամբ արժանացել են  “Երեւանի պատվավոր քաղաքացի” կոչման:
Երեւանի ավագանին հավանություն է տվել նաեւ ավագանու նախորդ որոշման մեջ փոփոխություն կատարելու եւ գումար հատկացնելու, ինչպես նաեւ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին որոշումների նախագծերին:




Լրահոս