Ադրբեջանի ԿԸՀ-ի համաձայն`17:00-ի դրությամբ ընտրողների 67%-ը քվեարկել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ադրբեջանի ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն` ընթացող նախագահական ընտրություններում 17.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 3.439.629 մարդ: Սա ընտրողների թվի 66.85 %-ն է կազմում, քանի որ, ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանում ընտրողների քանակը կազմում է 5.145.643 մարդ: 
Ընտրությունների ընթացքին հետևելու է 52 հազար դիտորդ, այդ թվում՝ 1.400 օտարերկրացի: Փորձագետները համոզված են, որ Իլյամ Ալիևը ընտրվելու է 3-րդ անգամ: 




Լրահոս