Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 1-ին, ժամը 11.00-ին, «Դեյվու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սեբաստիայի և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում բախվել է մեկ այլ «Դեյվու Նեքսիա»-ի:
Մեքենաներից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 1-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 22 շենքի մոտ վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը ժամը 21.30-ին, նշված վայրից բերման է ենթարկել 1970 թ. ծնված Աբրահամ Ա.-ին, 1979 թ. ծնված Ավետիք Ե.-ին, 1987 թ. ծնված Գեղամ Կ.-ին և 1970 թ. ծնված Կարեն Խ.-ին:
Պարզվել է, որ ժամը 21.10-ին նշված վայրում իրար են բախվել Գեղամ Կ.-ի վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով Գեղամ Կ.-ն ստացել է մարմնական վնասվածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ «Օպել Աստրա»-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, վթարի հետևանքով Գեղամ Կ.-ի ուղևոր Կարեն Խ.-ն նույնպես ստացել է վնասվածք:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 1-ին, ժամը 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 25-ամյա մի երիտասարդ և հայտարարել, որ ծառից վայր է ընկել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում երիտասարդը բացատրություն է տվել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Հացավան-Գառնի ճանապարհին «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 2-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 64-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-22171» և «Մերսեդես-Բենց C-180» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-22171»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 1-ին, ժամը 13.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետևանքով ստացած «աջ ոտնաթաթի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 50-ամյա քաղաքացուհի:
Պարզվել է, որ հունիսի 28-ին Երևան քաղաքի Թբիլիսյան փողոցի և Թբիլիսյան նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորուհին ստացել է վերը նշված վնասվածքը:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 11/Ա շենքի դիմաց բախվել է կայանված վիճակում գտնվող «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, որն էլ առաջ շարժվելով բախվել է մեկ այլ «DAF»-ի:
«ԳԱԶ-31029»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 1-ին, ժամը 3.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 166-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ավտոմեքենան այրվել է:
Կատարվում է քննություն:




Լրահոս