Այս օրերին շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ինչու, թողած ռուս սահմանապահների հետ կապված միջադեպը, Հայաստանից մեկուկես միլիոն հայերի արտագաղթի թեման կամ այլ` ավելի սուր հարցեր, Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ ամբիոնից հնչեցրեց հենց Սերժ Սարգսյանի՝ խաղատանը լինելու մասին հարցը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սա ոչ թե Փոստանջյանի կողմից առավելագույնս մեծ սկանդալ ապահովելու ցանկության արդյունք է, այլ մանրակրկիտ մշակված ծրագիր, եւ Փոստանջյանի հնչեցրած հարցը դրա ընդամենը առաջին քայլն էր: Բանն այն է, որ Պուտին-Սարգսյան վերջին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահի կողմից իմիջիայլոց ակնարկ է արվել Ս. Սարգսյանի` խաղատների հանդեպ ունեցած սիրո մասին, ինչից հետո էլ, ըստ մեր տեղեկությունների, վերջինս կայացրել է ՄՄ-ին անդամակցելու որոշումը: Այս մասին տեղեկացած եվրոպացիներն էլ որոշել են դաս տալ իրենց «քցած» Ս. Սարգսյանին՝ ԵԽԽՎ-ում Փոստանջյանի միջոցով եւ, ի դեպ, Դավիթ Հարությունյանի թողտվությամբ բարձրաձայնելով «կազինոների» թեման: Իսկ այս ամենի նպատակը Ս. Սարգսյանին հասկացնելն էր, որ եթե նա կարծում է, թե իրենք Պուտինից պակաս են տեղեկացված եվրոպական «կազինոներով» իր շրջագայությունների մասին, ապա չարաչար սխալվում է: Ընդ որում, իր նյարդային պատասխանով Ս. Սարգսյանն ինքն իրեն գցեց ծուղակի մեջ` հայտարարելով, թե երբեք չի խաղացել «կազինոներում»: Եվ հիմա, ըստ մեր աղբյուրի, նա կա՛մ ստիպված է լինելու վերանայել ՄՄ-ին անդամակցելու «մտադրությունը», կա՛մ էլ առաջիկայում շրջանառության մեջ կդրվեն համապատասխան տեսանյութեր, որոնք ապացուցում են Ս. Սարգսյանի` ԵԽԽՎ-ում արած հայտարարության հակառակը:
ԽԱՂԱՏԱՆ ԹԵՄԱՆ ՆԱԵՎ ՌԴ-Ո՞ՒՄ Է ՇԱՀԱՐԿՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ