ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեևը հարցազրույց է տվել «Վեստի վ սուբբոտու» հաղորդմանը, որում անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին:
– Հունիսի 30-ին կառավարության նիստից հետո Դուք հայտարարեցիք, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներն աստիճանաբար հանվում են: Մենք արդեն գիտենք տուրիստական հոսքի առաջացման մասին: Գյուղմթերքների մեծ մասը ստացվում է Թուրքիայից: Այն փոխարինվել էր մարրոկոյականով կամ տեղականով:
– Դուք նկատել եք, որ դա ա՞յլ արտադրանք է, թե՞ ոչ:
– Ոչ, անկեղծ ասած:
– Դա լավագույն ապացույցն է այն բանի, ինչի մասին ես խոսել եմ. մենք ինքներս ենք մեզ կերակրում: Ինչ-ինչ պատճառներով մենք ստիպված ենք ներմուծել:
– Այնուամենայնիվ, կիվի երբեք չենք աճեցնի:
– Որոշ մրգեր չենք աճեցնում, իսկ ընդհանուր առմամբ փոփոխություն տեղի չի ունենում:
– Բոլոր պատժամիջոցները չեղյա՞լ կհայտարարվեն: Ե՛վ տուրիստական հոսքը, և՛ բանջարեղե՞նը: Թե՞ կան որոշակի առաջարկներ:
– Նախագահը որոշում է ընդունել քաղաքական համագործակցությունը կարգավորելու, այն վերսկսելու մասին: Ինչպես նաև կառավարությունը հանձնարարել է սկսել առևտրատնտեսական կապերի կարգավորման շուրջ բանակցությունները: Կառավարությունը բանակցություններ կանցկացնի թուրք գործընկերների հետ ցանկացած մակարդակով: Դրանով կզբաղվեն և՛ նախարարները, և՛ փոխվարչապետը, և՛ անձամբ ես: Այժմ ինչի՞ մասին է գնում խոսքը: Խոսքն այն մասին է, որպեսզի հնարավորություն տանք մեր մարդկանց, ովքեր ցանկանում են հանգստանալ Թուրքիայում, դա անել նաև ընթացիկ տուրիստական սեզոնին՝ հաշվի առնելով կարևոր պայմանները: Թուրքիան ահաբեկչական հարձակման է ենթարկվել: Ցավոք, ոչ առաջին հարձակմանը: Այդ իսկ պատճառով անվտանգության հարցը պետք է քննարկվի առաջին հերթին:
– Առավել ևս հիմա, երբ պայթյունը տեղի ունեցավ Ստամբուլի օդանավակայանում:
– Իհա՛րկե: Դա լուրջ փորձություն է Թուրքիայի և նրա հատուկ ծառայությունների համար: Մենք պետք է առավելագույն հոգատարություն ցուցաբերենք անհրաժեշտ որոշումներ ընդունելիս: Այնուամենայնիվ, մենք որոշում էինք ընդունել Թուրքիա տուրիստական խմբեր ուղարկելն արգելելու մասին, ինչպես նաև չեղյալ հայտարարել չարթերային չվերթները: Ինչ վերաբերում է մնացածին, առևտրատնտեսական համագործակցության վերսկսման, ինչպես նաև քաղաքական որոշ հարցերի քննարկման գործընթացներն ընթանում են: Եկեք առաջ չանցնենք: Մենք պատրաստ ենք բանակցություններ վարել մեր թուրք գործընկերների հետ: Դա ակնհայտ է: Թուրքիան մինչև հարաբերությունների սրացումը զբաղեցնում էր արտաքին առևտրային շրջանառության մինչև 5%-ը, դա մեծ թիվ է: Այնուամենայնիվ, ինչ եղել՝ եղել է: Ուղիղ ասենք՝ ոչ մեր մեղքով:
Թարգմանիչ` Քրիստինե Պողոսյան