ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իշխանությունների համար սովորություն է դարձել ինչ-որ մեկի «խաթեր» պաշտոն ստեղծելը: Օրինակ՝ սեպտեմբերի 25-ին Սերժ Սարգսյանի կողմից ստեղծվեց միասնական քննչական մարմնի հանձնաժողով, որի նախագահ նշանակվեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Թե ինչ նպատակով է ստեղծվել այդ հանձնաժողովը, ոչ մեկին հայտնի չէ: «Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացավ, որ այդ հանձնաժողովը նիստ է հրավիրել: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը մեզ հետ զրույցում հատնեց, որ հանձնաժողովում ընդգրկված գերատեսչությունների մի շարք օրենքներում փոփոխություններ են կատարվելու. «Ժամկետներ սահմանված չկան, բայց զգալի աշխատանքներ կատարվել են: Այստեղ խնդիրներ են առաջանալու՝ նաեւ ֆինանսավորման եւ այլ հարցերի հետ կապված»: Տպավորությունն այնպիսինն է, որ այս կառույցն ուղղակի ստեղծվել է Աղվան Գառնիկիչին գոհացնելու համար, իսկ մնացած հարցերը հընթացս կորոշվեն:




Լրահոս