ԿՈՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած քաղաքացիները դժգոհում են, որ ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչությունից քաղաքացիների հեռախոսազանգերին պարզապես չեն պատասխանում: «Ժողովուրդ»-ի թղթակիցները նույնպես անցնող շաբաթվա ընթացքում փորձել են օրվա տարբեր ժամերի զանգահարել կառավարության կայքում նշված հեռախոսահամարներով, սակայն մեր զանգերը եւս մնացել են անպատասխան: Թե ինչով է զբաղված այս վարչությունը, դժվար է կռահել: Հիշեցնենք, որ նշված վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանն այս տարվա հունիսին աչքի ընկավ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների հասցեին վիրավորական արտահայտություններ անելով: «Պաշոլ վոն, հերիք եղավ, բոլ եղավ»,-ասել էր նա:




Լրահոս