Երեկ՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ, ՕԵԿ-ականները հերթական անգամ հայտնվել էին անհարմար դրության մեջ. լրագրողներից որեւէ մեկն այդպես էլ որեւէ հարց չուղղեց ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանին: Վերջինս սկզբում խոսեց նախորդ քառօրյայի օրակարգում տեղ գտած հարցրերից, մասնավորապես համաներումից: Ու երբ եկավ այս խմբակցության ներկայացուցչին հարցեր տալու պահը, պարզվեց` որեւէ հարցի վերաբերյալ ՕԵԿ-ականների կարծիքը որեւէ լրատվամիջոցի չի հետաքրքրում: Այս փաստը դուր չեկավ Մարգարյանին, որը նեղացած հեռացավ ճեպազրույցների դահլիճից: Սա, ըստ էության, ցույց է տալիս մեկ բան` վաղուց ի վեր ՀՀԿ-ի կցորդը դարձած այս կուսակցության տեսակետը չի հետաքրքրում որեւէ մեկին, անգամ իշխանական լրատվամիջոցներին:
ԱՆՀԵՏԱՔՐՔԻՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ