Մենք ոչ մեկի հող չունենք տալու. ԼՂՀ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն արդեն մի քանի ագամ հարցազրույցներում ակնարկում է, որ ԼՂՀ-ն պատրաստ է փոխզիջումների գնալով կարգավորել խնդիրը:

ArmLur.am-ը փորձեց ճշտել, թե ինչպես է այս հարցին վերաբերվում ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ հողի զիջման մասին խոսք լինել չի կարող. «Մենք ոչ մեկի հող չունենք տալու, և քանի որ ԼՂՀ-ն բանակցային գործընթացից դուրս է որևէ լուծման և առաջարկի մասին խոսելն ավելորդ է»:




Լրահոս