ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԹԱՐՈՎ
Չնայած ՀՀ Արագածոտնի մարզի Շողակն համայնքը գազաֆիկացված է, բնակիչներն արդեն սկսել են իրենց տներում փայտի վառարաններ տեղադրել: Նույնիսկ Շողակնի համայնքապետ Սմբատ Բաղդասարյանը փայտ է գնելու ձմռանը վառելու համար: «Մի ժամանակ գյուղացիները գոմաղբը թափում էին կամ օգտագործում որպես պարարտանյութ, իսկ հիմա ստիպված աթար են սարքել, որ վառեն: Ինչի՞, գազի սակագնի բարձրացումը Ձեր գրպանի վրա չի՞ ազդել: Կոնկրետ ես պատրաստվում եմ փայտ գնել, որովհետեւ իմ աշխատավարձով ի վիճակի չեմ կոմունալ վարձերը վճարել: Բարձրլեռնային գոտի է, դե պատկերացրե՛ք՝ յոթ ամիս պետք է վառեն: Ո՞նց են անելու»,-նկատեց գյուղապետը: Նրա խոսքով՝ վերջին շրջանում գյուղից մոտ 30 ընտանիք է հեռացել: Պատճառը սոցիալական վատ պայմաններն են եւ աշխատատեղ չլինելը: Իսկ այս պահին գյուղում ապրում է 220 բնակիչ, դպրոցի աշակերտների թիվն էլ 32 է նախկին 50-ի փոխարեն:

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
«Էկոլոգիապես մաքուր արտադրանք», «Բիո», «Էկո», «Օրգանական» եւ նման անվանումներով մակնշված պարենային ապրանքների շուկայում հաճախ է հանդիպում կասկածելի սննդամթերք, որը սպառողին խաբելու համար մակնշված է իբրեւ էկոլոգիապես մաքուր, մինչդեռ հաճախ դա իրականությանը չի համապատասխանում: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ պարենային մթերքների շուկայում մի շարք ընկերություններ մշտապես խաբել են սպառողին, իբրեւ թե վաճառում են սարի թեյ կամ էկոլոգիապես մաքուր արտադրանք, սակայն պարզվել է, որ այդպես չէ: Այս պատճառով էլ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել նման անվանումներով մակնշված պարենային մթերքների շուկայում: Մեր տեղեկություններով՝ մասնավորապես ուսումնասիրվել է հացամթերքի, ինչպես նաեւ թեյի շուկան, որտեղ բավական խախտումներ են հայտնաբերվել: Ի դեպ, ՏՄՊՊՀ-ն առաջիկայում կհրապարակի նաեւ այն 3 ընկերություններին պատասխանատվության ենթարկելու հարցը, որոնք պետգնումների շրջանակներում սննդի մատակարար են եղել ծերանոցներին, մանկապարտեզներին եւ մանկատներին:




Լրահոս