ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԳՈՒԼԻՍԻ ԵՂԵՌՆԸ
Լույս է տեսել մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանի «Ագուլիսի 1919թ. ողբերգություն-եղեռնը» աշխատությունը: Գրքում ներկայացված են  1919թ. դեկտեմբերի 24-25-ին Գողթն գավառի սիրտը համարվող Ագուլիս քաղաքի (այժմ Նախիջեւանի Օրդուբադի շրջան) հայ բնակչությանը կոտորածի ենթարկելու վերաբերյալ յոթ ականատեսների վկայություններ-հուշագրությունները: Գրքում կան փաստաթղթեր Ագուլիսի մասին, ինչպես նաեւ Նախիջեւանի մի քանի բնակավայրերի 19-20-րդ դարերի ընդհանուր պատկերները ներկայացնող փաստավավերագրական լուսանկարներ:

«ԿԻՆՈԱՇՈՒՆ»-Ը ԿՄԵԿՆԱՐԿԻ ԳՅՈՒՄՐՈՒՑ
Ամենամյա ««Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրն այս տարի կմեկնարկի Գյումրուց հոկտեմբերի 5-ին, քանի որ քաղաքն այս տարի հայտարարված է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Հոկտեմբերյան աշնանային կինոտոնն այս տարի նվիրվում է Հայ կինոյի 90-ամյակին, ինչի առթիվ էլ Երեւանի կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտում կանցկացվի գիտաժողով, իսկ ընթերցված զեկույցները կտպագրվեն առանձին գրքույկով: Այս տարի առաջին անգամ «Կինոաշնան» շրջանակներում կազմակերպիչները հայտարարել են կինոմրցույթ «Երեւանն իմ քաղաքն է» թեմայով… Նախատեսված է անցկացնել Արտավազդ Փելեշյանի, Ներսես Հովհաննիսյանի, Լեւոն Իսահակյանի եւ Արմեն Միրաքյանի հոբելյաններին նվիրված հետահայաց ցուցադրություններ: Ծրագրի շրջանակներում արդեն չորրորդ տարին է՝ կազմակերպվում են ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ Սիրահարների այգում: Այս տարի դրանք սկսվեցին ավելի վաղ` սեպտեմբերի 12-ից (որպեսզի աշնանային ցրտերը չխանգարեն), եւ ամեն ուրբաթ այգում «Քաղաք, սեր, կինո» խորագրով ֆիլմեր են ներկայացվում:




Լրահոս