ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե ֆիզիկական անձը իրեն պատկանող տարածքի մի մասը տալիս է վարձակալության մի քանի տարբեր իրավաբանական անձանց առանձին վարձակալության պայմանագրերով եւ կադաստրով հաստատված առանձին վարձակալության վկայականներով, եւ տվյալ տարածքում իրականացվում է առեւտրային գործունեություն, ապա վարձատուն համարվո՞ւմ է առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչ, եւ արդյո՞ք պետք է այդ գործունեությունը լիցենզավորվի:

Ալբերտ Ղազարյան (58 տարեկան, կահույքագործ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
ՀՀ էկոնոմիկայի նախարարի «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված առեւտրի իրականացման վայրի գործունեության կազմակերպման, ինչպես նաեւ առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի իրավունքների եւ պարտականությունների 21.11.08թ. N1 պաշտոնական պարզաբանման 6-րդ կետի համաձայն՝ մասնավորապես ֆիզիկական անձը (անհատ ձեռնարկատեր) կամ կազմակերպությունն իրեն սեփականության իրավունքով պատկանող կամ վարձակալած շինությունը կամ շինությունները կամ դրանց առանձին մասերը (տարածքները) մեկից ավելի առեւտուր իրականացնող վաճառողներին վարձակալության կամ անհատույց օգտագործման տրամադրելու դեպքում համարվում է կազմակերպիչ: Նա պարտավոր է ապահովել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված վայրին եւ կազմակերպչին ներկայացվող պահանջները:

Փոքր եւ միջին ձեռնարկատիրական զարգացման ազգային կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, մեզ դիմած քաղաքացին ծավալած գործունեության համար ստիպված է արտոնագիր ստանալ: Դժվար չէ պատկերացնել, թե նա գումարային ու թղթաբանական ինչպիսի քաշքշուկների մեջ կհայտնվի վերջնական թույլտվությունը ստանալու համար:




Լրահոս