Ժողովուրդ.Դատախազության աշխատակիցները զբաղված են Կոստանյանի մտերիմներ փնտրելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”–ն արդեն գրել էր, որ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մտադիր է կադրային լուրջ փոփոխություններ իրականացնել։ Ու քանի որ դատախազության համակարգում աշխատելը ոչ միայն ազդեցություն է, այլև ֆինանսական վիճակի բարելավման հնարավորություն, ուստի համակարգի շատ աշխատակիցներ այս օրերին զբաղված են Կոստանյանի մտերիմներ փնտրելով։
 
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝դատախազության մի քանի աշխատակիցներ արդեն տարբեր խողովակներով Կոստանյանին փորձում են բացատրել, թե իրենք ինչպիսի լարված հարաբերությունների են ունեցել նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի հետ, և թե ինչպես է Հովսեփյանն “ընկած եղել իրենց հետևից”։ Հետաքրքիրն այն է, որ այսպիսի “փոխանցումներ” արել են նաև Հովսեփյանի համար վստահելի մարդիկ։ 
 
Մանրամասները՝ “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում։




Լրահոս