Ավտովթար Վայք քաղաքում. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 34 շենքի մոտակայքում, հոկտեմբերի 9-ին, տեղի է ունեցել ավտովթար: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են 28-ամյա Զ. Ս.-ի վարած Մերսեդես մակնիշի 03 LU 068 համարանիշի եւ 34-ամյա Կ. Հ.-ի վարած Օպել Վեկտրա մակնիշի 01 LO 681 համարանիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Օպել Վեկտրա ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւոր՝ 27-ամյա Ա. Մ.-ն տեղափոխվել են Վայք քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները կանխել են ,Մերսեդեսե մակնիշի ավտոմեքենայի վառելիքի արտահոսքը եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:




Լրահոս