Ռուսաստանի Դաշնության դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևի հրավերով այսօր՝ հոկտեմբերի 10-ին, աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Հանդիպման նպատակը Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում մրցակցային քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկումն է:
Երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները ԱՊՀ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խուրհրդի գործունեության շրջանակներում կանդրադառնան նաև ապրանքների զուգահեռ ներմուծման իրավական կարգավորման, ինչպես նաև դեղերի ոլորտում մրցակցային հարցերին առնչվող մի շարք խնդիրների:
Տեղեկացնենք նաև, որ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը հանդիսանում է ԱՊՀ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ, իսկ ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար` Իգոր Արտեմևը Խորհրդի նախագահն է: