
Թուրքիան պատրաստ է Ռուսաստանին տրամադրել «Ինջիրլիկ» ավիաբազան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, փոխանցում է TRT հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ Թուրքիան՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում, ռազմաբազան տրամադրել է բոլոր այն երկրներին, որոնք ակտիվ պայքար են մղում այդ խմբավորման դեմ:
Չավուշօղլուն նշել է, որ «Իսլամական պետություն»-ը բոլորի թշնամին է և պետք է պայքարել դրա դեմ: