Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի և Իսրայելի հետ հարաբերությունների դրական զարգացման հույս է հայտնել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք զարգացնում ենք Իսրայելի և Ռուսաստանի հետ հարաբերությունները: Վերջին մեկ շաբաթում արված փոխադարձ քայլերը ապագայի հույս են տալիս»,-ասել է Էրդողանը:
Նա նշել է, որ Թուրքիան «հաղթահարում է ահաբեկչության և արհեստական լարվածության հետ կապված խնդիրները և վերականգնում այլ պետությունների հետ հարաբերությունները»:
Շնորհիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Էրդողանի նամակի՝ հուլիսի 1-ին տեղի Սոչիում տեղի ունեցան երկու երկրների ԱԳՆ ղեկավարների ուղիղ բանակցությունները:
Իսրայելի հետ հարաբերությունները սառեցվել էին դեռևս 6 տարի առաջ այն բանից հետո, երբ իսրայելական հատուկ նշանակության ուժերը գրավել էին թուրքական նավը: Հունիսի 27-ին կողմերը հայտարարել են երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին: