
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադառնալով ԼՂՀ-ի հարցի կարգավորմանը` նշեց, որ ապրիլյան իրադարձությունները նոր դինամիկա են հաղորդել խնդրի կարգավոմանը. «Վիեննայի գագաթնաժողոն էլ նոր ուղի բացեց խնդրի լուծման համար: Ոչ պակաս կարևոր էին նաև Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպուները:
Մոտ ապագայում, հնարավոր է, նաև վաղը Եվրամիության նախագահն այցելի Հայաստան և հանդիպի նախագահի հետ»:
Դեսպանը խուսափեց որևէ լուրջ գնահատականներ տալուց և նշեց, որ այժմ ավելի շատ ոչ հրապարակային դիվանագիտության աշխատանքի ժամանակն է:
«Ամենաբարձր մակարդակով բոլոր անհրաժեշտ աշխատանքներնը կատարվում են: Մենք փորձում ենք խաղաղ կարգավորմանը տանող գործընթացին աջակցել: Կարծում եմ, որ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրականացվեն, որովհետև դրանք կառուցում են այս գործընթացում փոփոխության ճանապարհը, լավ, դրական փոփոխության»,- նշեց նա: