Մենք միայն գիտենք, թե ինչպես կարող ենք օգնություն ցուցաբերել. Պյոտր Սվիտալսկին` Հայաստանում կայանալիք ընտրությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ ընտրությունները համապետական նշանակություն կունենան Հայաստանի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին. «Շատ ուրախ եմ ասել, որ ընդդիմության և իշխանության միջև այս համաձայնությունը ձեռք բերվեց, քանի որ այն շատ նշանակալի էր:

Սա, իհարկե, չի կարող բոլոր խնդիրներին լուծում տալ, սակայն որոշ առումներով փոփոխություններ կլինեն: Այս համաձայնությունը լայնորեն` Հայաստանից դուրս էլ, պատամական նշանակություն ունեցող իրադարաձություն է, սա օրինակ է, թե ինչպես կարելի է սկզբունքները մի կողմ դնել հանուն մեկ գաղափարի»:

Անդրադառնալով նրան, թե ում է ինքը ՀՀ-ում համարում ընդդիմություն, Սվիտալսկին նշեց, որ դրա շուրջ որևէ դիրքորոշում չունի. «Ես չեմ ուզում մեկնաբանել ներքաղաքական խնդիրներ, այդ մասին ես որևէ տեսակետ չունեմ: Մենք միայն գիտենք, թե ինչպես կարող ենք օգնություն ցուցաբերել, որպեսզի երկրում դրական փոփոխություն կատարվի»:




Լրահոս