
ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող են հանդիպել հուլիսի վերջին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Պուտինն ու Էրդողանը կարող են հանդիպում անցկացնել հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին»,- Չավուշօղլուի խոսքն է մեջբերում Ntv-ն:
Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ երկու երկրների առաջնորդները կարող են հանդիպել օգոստոսին Սոչիում: