Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Մեր նաագծի հաջորդ հերոսը մարմնամարզիկ Արթուր Դավթյանն է (հենացատկ): Արթուրը ծնվել է 1992 թվականին: Ռիոյի Խաղերը հայ մարմնամարզիկի համար երկրորդն են: Դավթյանը Եվրոպայի 2013 թվականի առաջնության բրոնզե և 2016 թվականի առաջնության արծաթե մեդալակիր է (հենացատկ): Մարմնամարզության հավաքականում խստությունն ու կարգապահությունն առաջին տեղում են: Հավաքականի անդամները շատ զուսպ և ծանրակշիռ են՝ մանավանդ մարզչի ներկայությամբ: Դավթյանն եզակի բացառություն է. նա մշտապես կատակում է, բարձրացնում է բոլորի տրամադրությունը և, ինչպես, հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, թիմի ուրախությունն է: Բացառություն չեղան նաև մեր նկարահանումները, որի ամբողջ ընթացքում Արթուրն, իրեն հատուկ սուր հումորով, զվարճացրեց բոլոր ներկաներին:
–Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:
-Որպես այդպիսին՝ թալիսման չունեմ: Ելույթներից առաջ աղոթում եմ:
–Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:
-Հայրս:
–Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Ծնողներիս:
–Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:
-Ուժ, հավատ, հաղթանակ:
–Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:
-Հաղթանակով: