ԵԱՀԿ-ն խախտումներ է արձանագրել Ադրբեջանի նախագահական ընտրություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում երկրի նախագահ Իլհամ Ալիևը 3-րդ անգամ վերընտրվեց իր պաշտոնում, ընթացել են լուրջ թերացումներով: Այս մասին նշվում է ԵԱՀԿ միջազգային դիտորդների հայտարարության մեջ: Հիմնական խնդիրների թվում, որոնք նկատվել են ընտրությունների ընթացքում, դիտորդները նշում են մտքի ազատ արտահայտման և հավաքներ կազմակերպելու իրավունքի բացակայությունը, ինչպես նաև` նախընտրական քարոզարշավում թեկնածուների անհավասար իրավունքները:
Ընդհանուր առմամբ, լրատվամիջոցները ոչ բավարար չափով են հասանելի եղել թեկնածուներին : Գործող նախագահի նախընտրական գործունեության լայնածավալ լուսաբանումը հնարավորություն չի տվել հավասարություն ապահովել բոլոր թեկնածուների համար:
Գնահատելով ընտրատեղամասերի վիճակը՝  դիտորդները քվեարկությանը եւ ձայների հաշվարկին վերաբերվող  զգալի խնդիրներ են մատնանշել: Նրանք հայտնել են 37 ընտրատեղամասերում բացահայտ լցոնումների մասին: Ձայների հաշվարկը բացասական գնահատական է ստացել ընտրատեղամասերին 58 տոկոսում:




Լրահոս