ՀԱՐՑ. Ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ պետությունում (օրինակ՝ Ֆրանսիայում) քաղաքացիություն ստանալու համար:
Մարգարիտա Սեդրակյան (29 տարեկան, բժշկուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում դրա մասին անձամբ կամ փոստով հայտնում է ՀՀ դեսպանություն՝ ներկայացնելով հայտարարություն, որտեղ նշվում է հայտարարություն տվողի անուն-ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, այն պետության անվանումը, որի քաղաքացիությունը ստացել կամ ընդունել է անձը, քաղաքացիությունը ստանալու կամ ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը:
Դիմումը ստորագրում է հայտարարություն տվողը՝ նշելով դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը: Հայտարարությանն անհրաժեշտ է կցել նաեւ հետեւյալ փաստաթղթերը. 1. ՀՀ քաղաքացու անձնագրի 2-5 էջերի պատճենը 2 օրինակից, 2. եթե երկիրն ընտրվել է Ֆրանսիան, ապա ֆրանսիական անձնագրի 1-ին (բազային տվյալներով) էջի պատճենը 2 օրինակից, 3. հրամանագրի (decret de naturalisation-ի) պատճենը 1 օրինակից:
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշվի առնելով, թե ինչպես են աշխատում արտերկրի ՀՀ դեսպանությունները` անհրաժեշտ է միշտ նկատի ունենալ, որ կարող են ստեղծվել լրացուցիչ դժվարություններ: