Գյուղատնտեսության հարցերով այսօրվա նիստի ընթացքում, որը գլխավորում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեևը, պլանավորվում է բարձրացնել Թուրքիայի դեմ մթերային էմբարգոյի չեղարկման հարցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով կառավարության աղբյուրին:
«Թուրքիայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման արգելքի չեղարկման հարցերը կքննարկվեն կառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ »,-ասել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի հանդեպ սահմանափակումների չեղարկման մասին հրամանագիր էր ստորագրել: