ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձոր համայնքի ավագանու հերթաական նիստերում ընդունվում են որոշումներ, որոնք, ըստ էության, ուշացած են: Այսինքն` սկզբում գործն է արվում, հետո կայացվում է որոշումը:  Երեկվա նիստում քննարկվում էր վաստակաշատ շինարար Նիկոլայ Խաչատրյանին նվիրված հուշատախտակի տեղադրմանը համաձայնություն տալու հարցը, որը, իհարկե, հաստատվեց, սակայն հուշատախտակը Վարդանանց 43 շենքի պատին արդեն մեկ շաբաթ է, ինչ փակցված է:Քաղաքապետ Սամվել Դարբինյանը պնդում է, թե ինքը տեղյակ չէ, ճարտարապետը պնդում է, որ որեւէ թույլտվություն չի տվել, իսկ ավագանին պարզապես վրդովվում է: Պարզվում է`  Ն. Խաչատրյանի հարազատներն են տախտակը տեղադրել եւ բոլորին էլ հրավիրել: Բայց քանի որ փետրվարի  20-ին տեղի ունեցած հուշատախտակի բացման արարողության մասնակիցները արտերկրից ժամանելու տոմսերը գնել էին, ավագանին որոշեց ընդառաջել: Թեեւ ավագանու անդամները նշում էին, որ սա առաջին դեպքն է, սակայն ավագանու վերջին նիստերից մեկում փողոցների փոսային նորոգումների վերաբերյալ որոշումը կայացվեց այն ժամանակ, երբ մեկ շաբաթ էր, ինչ աշխատանքներն սկսվել էին: ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ Վանաձոր




Լրահոս