Չավուշօղլուն հրաժարվել է իր արած հայտարարությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հրաժարվել է իր արած այն հայտարարությունից, որ Թուրքիան պատրաստ է Ռուսաստանին տրամադրել «Ինջիրլիկ» ավիաբազան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ Անկարան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ, սակայն ավիաբազայի օգտագործման մասին խոսք լինել չի կարող:

«Ես դա չեմ նկատի ունեցել: Մենք պատրաստ ենք համագործակցել Ռուսաստանի հետ «Իսլամական պետության» դեմ պայքարում, սակայն «Ինջիրլիկ»-ի բացման մասին խոսք չկա»,-պարզաբանել է Չավուշօղլուն:

Այդ հաղորդագրությունների հետ կապված՝ Կրեմլում նշել են, որ «Անկարան և Մոսկվան նման հարց չեն քննարկել»:

ՌԴ ռազմատիեզերական ուժերը, որոնք նույնպես ռմբակոծում են ահաբեկիչների դիրքերը, տեղակայված են սիրիական «Հմեյմիմ» բազայում:




Լրահոս