ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Բալթիկ ծովում վստահության ամրապնդման միջոցներն ու Ռուսաստան-ՆԱՏՕ շփումները: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այսօր ՌԴ նախագահն օպերատիվ նիստ է հրավիրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ…Կայացել է բավականին հագեցված զրույց, քննարկվել են միջազգային խնդիրները, մասնավորապես, Բալթիկ ծովի երկնքում վստահության ամրապնդման հետ կապված հարցերը»,-ասել է Պեսկովը:
Բացի այդ, Պեսկովի խոսքով, քննարկվել են Ռուսաստան-ՆԱՏՕ մոտակա հնարավոր շփումները: