Աստանան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում նոր միջնորդի անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին, ինչպես հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը, հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Էռլան Իդրիսովը:
«Խնդիրը բարդ է, համապատասխան որոշումներ են ընդունվել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի մակարդակով: Հատուկ Մինսկի խումբ է ստեղծվել, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Կարծում եմ, որ նոր միջնորդներ փնտրելու անհրաժեշտություն չկա»,-ասել է Իդրիսովը Աստանայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Նա նաև հավելել է, որ ԵԱՀԿ ՄԽ ձևավորման ժամանակ հստակ սահմանվել են ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքները: