Հուլիսի 4-ին տեղեկատվություն էր ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի նախկին «Ատեկայի» տարածքում հայտնաբերվել է կախված տղամարդու դի, որն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել էր, որ դին կախված է եղել Գործարանային փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նախկին ավտոպարկի տարածքում՝ ավտովերանորոգման կետի տանիքում: Փրկարարները 46-ամյա տղամարդու դին իջեցրել և հանձնել են ոստիկանության աշխատակիցներին:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Նահապետավան համայնքի ղեկավար Գոռ Պետրոսյանի հետ` հասկանալու համար, թե ինչը կարող էր պատճառ դառնալ ինքնասպանության:
Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց. «Չեմ կարող ասել, թե ինչ կարող էր պատճառ լինել ինքնասպանության:Անհայտացել էր: Երեկ նոր գտել ենք:Կարող եմ ասել, որ շատ շնորհքով տղա էր, աշխատում էր մեխանիզատոր, դրա հետ նաև վար ու ցանքով էր զբաղվում: Ուներ երկու աղջիկ և մեկ տղա: Մեծ աղջիկն էս տարի է ավարտել դպրոցը, վաղը պետք է մասնակցեր ընդուելության քննության:
Համայնքի ղեկավարի խոսքով` գյուղում պտտվում է այն վարկածը, որ շատ վարկերը կարող են ինքնասպանության պատաճառ լինել. «Բայց չեմ կարծում այնքան շատ լինեին, որ չկարողանար վճարել»,-հավելեց Գոռ Պետրոսյանը:
ArmLur.am-ը զրուցեց նաև հանգուցյալի մորեղբոր հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ ինչքան գնացել – եկել է իրենց տուն շատ լավ տպավորություններ է թողել: Նման բան իրենից չէին սպասում :
Լիդա Եղիազարյան