Ռուսները պետք է հայկական կողմից ստանան միայն մեկ նշան, որ թեկուզ մեկ հողի համար պատրաստ են մինչև վերջ կռվել. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան պատերազմից հետո անկախության և պետականության պաշտպանության ժողովրդի  հզոր ցույցերը, գործողությունները տվել են իրենց արդյունքը: ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ Երևանում կայացած ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների գագաթաժողովին և Նալբանդյան-Լավրով հանդիպմանն ու ձեռք բերված արդյունքներին, այս մասին նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նրա խոսքով, Հայաստանն ու Ռուսաստանն ունեն քաղաքական և տնտեսական շատ ընդհանուր հարցեր և այդ համատեքստում այսպիսի հանդիպումները նորմալ են: «Այդ հանդիպումը պետք է դառնա նշանաձող: Ինչքան անկախությունը կամրապնդվի, ճնշումը ժողովրդի կողմից կլինի, իրենք կզիջեն և մենք կունենաք գործըներոջ, այլ ոչ թե վասալի ու տիրոջ հարաբերություն», – նշեց նա:

Քաղաքագետի խոսքով, այդ հանդիպումներն արտառոց կլինեն այն դեպքում, եթե ՀՀ-ն իր պետական շահերը վատ պաշտպանի: «Ռուսները պետք է հայկական կողմից ստանան միայն մեկ նշան, որ թեկուզ մեկ հողի համար պատրաստ են մինչև վերջ կռվել: Կոմպրոմիսը կարող է հայկական կողմից լինել այն, որ պատերազմն Ադրբեջանի տարածք չի տեղափոխվի: Հիմա իսկական ընթացքն է», – հավելեց նա:

Արփինե Թովմասյան




Լրահոս