
Ամերիկահայ երգիչ, հեղինակ-կատարող Հարութ Բալյանը թեև երկու տասնամյակից ավել է, ինչ ապրում է ԱՄՆ-ում, սակայն երբեք չի կտրվում հայրենիքից, իսկ ամեն անգամ Հայաստան այցի ժամանակ փորձում է ուրախացնել իր երկրպագուներին: Այս անգամը ևս բացառություն չէ: ArmLur.am-ը հանդիպել է երգչի հետ, զրուցել անցած ուղու և ապագա ծրագրերի մասին:
Երգչի համար ամենաերջանիկ օրերը և պահերը կապված են ընտանիքի և երաժշտության, բեմի հետ: Համերգներով այլ վայրերում գտնվելով` Հարութն առաջին հերթին կարոտում է իր ընտանիքը, որը նրա համար մեկ խորհրդատուն ու քննադատն է, և զբաղվաության հետ մեկտեղ իր ընտանիքի հետ լինելու համար երգիչը միշտ ժամանակ գտնում է: Չնայած Հարութ Բալյանի անձնական կյանքը չի դասավորվել, սակայն մեկ բան հստակ է` երգչի կինը պետք է անպայման հայուհի լինի:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան