Բեռլուսկոնին հայտարարել է «Միլան»-ը վաճառելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Միլան»-ի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին դուրս է գրվել հիվանդանոցից եւ հայտարարել իտալական ակումբը վաճառելու մասին:

«Ես համաձայնել եմ «Միլան»-ի ղեկավարումը փոխանցել ներդրող խմբի:  Ես պահանջել եմ, որ նոր սեփականատերերը 2 տարում 400 միլիոն եվրո ծախսեն տրանսֆերների վրա: Դա լուրջ կազմակերպություն է, որը կապ ունի Չինաստանի կառավարության հետ»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Բեռլուսկոնին վերջերս տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ ենթարկվել է սրտի վիրահատության:




Լրահոս