
Ստամբուլի դատախազությունը մեղադրանք է առաջադրել 11 ռուսների դեմ, որոնք կասկածվում են Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչություն իրականացնելու մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մեղադրանք է առաջադրվել նաև Թուրքիայի 6 քաղաքացու դեմ:
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարի պաշտոնակատար Ռամզան Կադիրովը դիմել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ խնդրելով արտահանձնել թուրքական տարածքում թաքնվող չեչեն ահաբեկիչներին:
Հիշեցնենք, որ Ստամբուլի օդանավակայանում հունիսի 28-ին տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում առնվազն 44 մարդ է զոհվել: