ԿԸՀ-ն բաշխել է նախագահների եվ քարտուղարների պաշտոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր գումարած հերթական նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն “Ընտրություններ” ավտոմատացված համակարգի միջոցով իրականացրել է Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում 2013 թվականի նոյեմբերի 17-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:
Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 21-ական,
“Բարգավաճ Հայաստան” կուսակցություն (ԲՀԿ)` 15-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 4-ական,
“Հայ Յեղափոխական Դաշնակցություն” կուսակցություն (ՀՅԴ)` 3-ական,
“Օրինաց Երկիր” կուսակցություն (ՕԵԿ)` 3-ական,
“Ժառանգություն” կուսակցություն (ԺԿ)` 3-ական:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն սահմանել է նաև Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքներում 2013 թվականի նոյեմբերի 10-ի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը, որն ունի հետևյալ տեսքը.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 4-ական,
“Բարգավաճ Հայաստան” կուսակցություն (ԲՀԿ)` 3-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 1-ական:




Լրահոս