Հայ-հունական քոլեջի բակում պայթյունից տուժել է 3 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայրենիք” կինոթատրոնի հետնամասում գտնվող Երեւանի զբոսաշրջության պասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի տարածքում, այսօր՝ հոկտեմբերի 11-ի, ժամը 09:20-ի սահմաններում, տեղի ունեցած պայթյունից տուժել է երեք մարդ, որոնցից 2-ն անչափահասներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունիցն հայտնում են, որ Հոկտեմբերի 11-ին, ժամը 10.00-ին, “Երեւան” բժշկական կենտրոնից  ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ “դեմքի վերին ծնոտի պատռված վերք” ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 63-ամյա Կնյազ Հ.-ն, ժամը 10.15-ին՝  “Սուրբ Աստվածամայրե բժշկական կենտրոնից, “ձախ ականջի վնասվածք” ախտորոշմամբ՝ 16-ամյա Մանուկ Մ.-ն, իսկ ժամը 10.55-ին՝ “աջ ազդրի միջին 3-ականի ծակված վերք” ախտորոշմամբ՝ նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել 15-ամյա Արամ Մ.-ն: Նրանք հայտարարել են, որ վնասվածքներն ստացել են Արշակունյաց պողոտայի թիվ 40 հասցեում գտնվող քոլեջի բակում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ պայթյունն առաջացել է քոլեջի բակում՝ Կնյազ Հ.-ի կողմից շինարարական աղբը այրելու հետեւանքով: Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:




Լրահոս