Մանչինին կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի հավաքականը Եվրո-2016-ի 1/8 եզրափակչում Իսլանդիայի ընտրանուց կրած պարտությունից հետո Ռոյ Հոջսոնը հրաժարական էր տվել և հավաքականը մնացել էր առանց գլխավոր մարզչի:

«Sport Mediaset»-ը հայտնում է, Անգլիայի ընտրանու նոր գլխավոր մարզիչ հնարավոր է դառնա Ռոբերտո Մանչինին: Աղբյուրը նշում է, որ իտալացին հիմնական թեկնածուներից մեկն է:

Նշենք, որ Անգլիայի ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնին է հավակնում նաև երիտասարդական ընտրանին մարզող Գարեթ Սաութգեյթը:




Լրահոս