Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ինտեր»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինտեր»-ը պաշտոնապես հայտարարել է իսպանական «Սևիլիա»-ի արգենտինացի կիսապաշտպան Էվեր Բանեգայի տեղափոխության մասին: Արգենտինայի հավաքականի  ֆուտբոլիստը 3 տարվա պայմանագիր է կնքել իտալական ակումբի հետ, որին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով:

Էվեր Բանեգան 2014-ից էր խաղում «Սեւիլիա»-ում, որի կազմում մասնակցել է Իսպանիայի ավարտված առաջնության 25 հանդիպման՝ դառնալով 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս